Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Հայրենազրկման հեղինակը չի կարող բանակցել Արցախի համար

Հայրենազրկման հեղինակը չի կարող բանակցել Արցախի համար
25.08.2023 | 10:43

Կառավարության նիստում երեկ հրեշավոր գաղափար է հնչել. «Մշակվում են ծրագրեր՝ Լաչինի միջանցքը միակողմանի բացելու վերաբերյալ»։

Սա հենց այն է, ինչը կոչվում է հայրենազրկում, էթնիկ զտում։

Հարց. որտե՞ղ է մշակվում այդ ծրագիրը։ Ադրբեջանու՞մ։ Բա ո՞նց էիր այդ երկրի կազմում Արցախը ճանաչում։ Չէի՞ր հասկանում, որ ամիսներ հետո սա է լինելու։ Տասնյակ մարդիկ հրապարակայնորեն զգուշացրել են դրա մասին։

Թե՞ այդ ծրագրերը մշակվում են միջնորդ երկրներում, որոնք մի պահից սկսած անընդհատ շեշտում են, որ Ն. Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։

Հ1 նայող ժողովրդին պարզ պետք է ասել, որ միջազգային բոլոր հեղինակավոր լրատվամիջոցներում և զեկույցներում, նույնիսկ՝ հայամետ, արդեն 7-8 ամիս է՝ հստակ նշվում է, որ Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։

Ու հնարավոր հայրենազրկումը, որի շեմին ենք մենք, սկսվել է հենց այդ բանավոր ճանաչումից հետո։ Ու Արցախի շրջափակումը սկսվել է հենց այդ ճանաչումից հետո։

Իրավիճակը փոխելու մեկ հնարավորություն կա՝ փոխել բանակցությունների բովանդակությունը։ Սա հնարավոր է միայն մեկ դեպքում՝ փոխել բանակցողին։ Երբ ասում ենք, որ շրջափակման և Արցախի պահպանության բանալին Երևանում է, հենց սա նկատի ունենք։ Փոխել բանակցողին՝ նշանակում է զգուշորեն փոխել բանակցությունների ընթացքը, թույլ չտալ պատերազմ և թույլ չտալ հայրենազրկում։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2473

Մեկնաբանություններ